Ֆրանսիայում բուրկինի հագած մահմեդական կնոջը չեն թողել օգտվել լողավազանից
Ֆրանսիայում բուրկինիով կնոջն արգելել են օգտվել լողավազանից, գրում են տեղական լրատվամիջոցները:
Միջադեպը պատահել է Լա Սիոտատ քաղաքում, որտեղ մահմեդական կինը հանգստանում էր ամուսնու հետ։ Հյուրանոցի տերը հայտարարել է զույգին, որ լողավազանը պետք է չորացնել ու մաքրել այն բանից հետո, երբ կինը լողացել է այնտեղ: Նա նույնիսկ 490 դոլար է գանձել զույգից՝ որպես լողավազանը մաքրելու վճար։
Հիշեցնենք, որ բուրկինի կոչվող փակ լողազգեստի հարցով տարակարծությունները Ֆրանսիայում սկսվել են նախորդ տարի, երբ մի շարք քաղաքներ արգելել են հանրային լողափերում բուրկինի կրել։
Սակայն նմանատիպ բոլոր արգելքները չեղարկվել են Ֆրանսիայի գերագույն վարչական դատարանի կողմից՝ որպես մարդու հիմնարար ազատությունների կոպիտ խախտում:










