Աֆրիկայից մոտ հազար ներգաղթյալ փորձել է մուտք գործել Իսպանիայի տարածք
Աֆրիկայից մոտ հազար ներգաղթյալ փորձել է ներխուժել Իսպանիայի տարածք ՄԱրոկկոյի հետ սահմանին գտնվող Սեուտայում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բարձր արգելապատնեշները հաջողվել է հաղթահարել նրանցից 300-ին:
Աֆրիկացիները քարեր, փայտեր ու այլ առարկաներ են նետել սահմանը հսկող մարոկկացի և իսպանացի զինվորականների ուղղությամբ: Վիրավորվել է Մարոկկոյի իրավապահ մարմինների մոտ տասը ներկայացուցիչ և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի երեք աշխատակից:
Դա այս շաբաթ Սեուտա ներգաղթյալներին արդեն երկրորդ զանգվածային ներխուժումն է: Երկուշաբթի մոտ 200 անօրինական ներգաղթյալ հատել է սահմանը Տարախալ անցակետով, ոստիկանությունը չի կարողացել նրանց կանգնեցնել:










