Ստոկհոլմում 80-ամյա կինն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կան տուժածներ
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում 80-ամյա կինն ավտոմեքենայով մխրճվել է հիվանդանոցներից մեկի մոտ կանգնած մարդկանց ամբոխի մեջ, քանի որ շփոթել է ոտնակները:
The Local-ի հաղորդմամբ՝ երեք մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցների համաձայն՝ կինը, սեղմելով սխալ ոտնակը, վրաերթի է ենթարկել երեք մարդու: Ոստիկանների ժամանման պահին նա դեռ եղել է միջադեպի վայրում:
Ոստիկանությունը նշել է, որ միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ:












