«Պի՛նդ մնա, եղբա՛յր». Թրամփի հյուրանոցի վրա հայտնվել է Պուտինի պատկերով պրոյեկցիա (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքում պերֆորմանս են կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ: Ակցիայի կազմակերպիչները քննադատել են Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապերը, գրում է Business Insider-ը:
Մասնավորապես, շենքի պատին հայտնվել է ռուսական եռագույնով պրոյեկցիա, որտեղ պատկերված է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացի այդ, այնտեղ գրված են եղել անգլերենով «Ուրախ էի օգնել, եղբայր», ինչպես նաև ռուսերենով «Պի՛նդ մնա, եղբա՛յր» գրությունները:
Տեսանյութում երևում է նաև, որ հյուրանոցի մուտքի մոտ կանգնած են եղել զինվորական համազգեստով և ռուսական դրոշով մարդիկ:




Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










