ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնել դեպի Աբխազիա Պուտինի այցի կապակցությամբ

03:00 • 09.08.17

ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնել առ այն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Աբխազիա առանց վրացական իշխանությունների հետ համաձայնեցման, հայտնել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը:

«ՌԴ նախագահ Պուտինի այցն Աբխազիա մեծապես կվնասի խաղաղ և համաձայնեցված կարգավորում փնտրելու միջազգային ջանքերին»,-հայտարարել է Ուայթը։

Նա նշել է, որ կառույցն ափսոսում է ռուս առաջնորդի այցի համար, ով չի համաձայնեցրել այն Վրաստանի իշխանություների հետ։

«Վրաստանի տարածաշրջաններ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը փոխելու որևէ փորձ մենք չենք ճանաչում»,-հավելել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։