Հյս. Կորեան իսկական կրակի հետ կխաղա, եթե կրկին սպառնա ԱՄՆ-ին. Թրամփ

01:44 • 09.08.17

Հյուսիսային Կորեան իսկական կրակի հետ կխաղա և այնպիսի կատաղության կբախվի, որն աշխարհը դեռ երբեք չի տեսել, եթե փորձվի կրկին սպառնալ ԱՄՆ-ին, ասել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:


«Հյուսիսային Կորեան ավելի լավ է չսպառնա Միացյալ Նահանգներին։ Նրանք կբախվեն այնպիսի կատաղության, որն աշխարհը չի տեսել։ Փհենյանը  աջուձախ սպառնալիքներ է հնչեցնում, սակայն դրան պետք է վերջ դրվի: Նրանք կբախվեն բացահայտ ուժի ԱՄՆ կողմից»,- ասել է Թրամփը։ 

 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու պետությունների միջև հարաբերություններն էլ ավելի են սրվել, երբ ԱՄՆ-ն հաստատել է Հյս. Կորեայի, Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր օրինագիծը: