Սևան Նիշանյանի բանկային հաշիվը սառեցվել է թուրքական իշխանությունների կողմից

01:19 • 09.08.17

Ստամբուլահայ անվանի լեզվաբան Սևան Նիշանյանը սոցցանցում նոր գրառում է արել, որտեղ նշել է, որ թուրքական իշխանությունները բան գտնել չկարողանալով՝ սառեցրել են իր բանկային հաշիվը։


«Մի բանկային հաշվում սև օրերի համար 12 հազար լիրա ունեի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թե պետություն է, այլ հանցախումբ»,- գրել է Նիշանյանը։

Հիշեցնենք, որ նա փախել էր թուրքական բանտից, ինչից հետո պարզվել էր, որ հունական իշխանությունները նրան ժամանակավոր բնակության իրավունք են տվել։

Սևան Նիշանյանին տասնմեկ տարվա ազատազրկման էին դատապարտել ապօրինի շինարարության համար։