Սևանում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա (լուսանկարներ)
Սևանում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նկարահանող խմբի լրագրող Նարինե Ղալեչյանը:
«Սևանում հարձակվեցին մեր մեքենայի վրա։ Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան: Նա ոտքով հարվածեց մեքենային»,-գրել է լրագրողը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ լրագրողը կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:













