Բուրկինա Ֆասոյում թուրքական ռեստորանի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի (լուսանկարներ)

09:25 • 14.08.17

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի թուրքական ռեստորաններից մեկի վրա ջիհադիստների զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ վիրավորները 8-ն են:

Աղբյուրը մանրամասնում է, որ Aziz Istanbul ռեստորանի ներսում դեռևս մարդիկ կան, որոնք չեն կարողանում դուրս գալ: Մինչդեռ ոստիկանության ու ժանդարմերիայի աշխատակիցները շրջափակել են ռեստորանը: Իրավապահների ու հանցագործների միջև փոխհրաձգություն է սկսվել:

«Սա ահաբեկչական հարձակում է»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի հեռահաղորդակցության նախարար Ռեմի Դանջինուն:

Պաշտոնյան պատմել է, որ անվտանգության ուժերին հաջողվել է 3 կասկածյալ ջիհադիստի սպանել, սակայն ներսում դեռևս հանցագործներ կան:

Reuters-ը նշում է, որ Արևմտյան Աֆրիկայի մյուս պետությունների պես, Բուրկինա Ֆասոն պարբերաբար հայտնվում է ջիհադիստական խմբավորումների հարձակումների թիրախում:

Картинки по запросу Gunmen kill 17 in attack on Burkina Faso restaurant, people trapped