Չինաստանը ԿԺԴՀ-ից մի շարք ապրանքների ներմուծման արգելք է սահմանել
Չինաստանն օգոստոսի 15-ից ԿԺԴՀ-ից մի շարք ապրանքների ներմուծման արգելք է սահմանել: Այդ մասին ասված է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օգոստոսի 15-ին ԿԺԴՀ-ից ածխի, երկաթի, երկաթի հանքաքարի, կապարի, կապարի հանքաքարի, ծովամթերքի ներմուծման ամբողջական արգելք է սահմանվում»,- ասված է գերատեսչության հայտարարությունում:
Նշվում է, որ այն ապրանքները, որոնք որոշման ուժի մեջ մտնելու պահին ժամանել են Չինաստանի հսկիչ-անցագրային կետ, կարող են ներս բերվել երկիր նախկին պայմաններով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 5-ին միաձայն բանաձև է ընդունել, որը խստացնում է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պետք է իրականացվի անդամ երկրների կողմից ընդունման պահից ի վեր 30 օրվա ընթացքում:










