Հրշեջները պայքարում են Աթենքի մոտակայքում անտառային հրդեհների դեմ (լուսանկարներ)

14:01 • 14.08.17

Հրշեջները փորձում են մարել Աթենքի հյուսիս-արևելքում առաջացած անտառային հրդեհը: Հրդեհը Հունաստանի մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող առափնյա տարածքում տասնյակ տներ է վնասել՝ ուժեղ քամիների պատճառով արագորեն տարածվելով գիշերվա ընթացքում, հայտնում է Reuters գործակալությունը:


Ավելի քան 160 հրշեջ 68 հրշեջ մեքենայով և ուղղաթիռների օգնությամբ պայքարում է հրդեհի դեմ, որը սկսվել է Աթենքից 45 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Կալամոս քաղաքում և այնուհետև տարածվել մոտակա Վարնավաս քաղաք:


Հրշեջ ծառայությունների հաղորդմամբ՝ վիրավորներ չկան, բայց առնվազն տասնյակ տներ մեծ վնասներ են կրել:


Իշխանությունները որպես նախազգուշական միջոց հրահանգել են տարածքից տարհանել երկու երիտասարդական ճամբար:


Կալամոսի հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել իրենց տներից՝ գիշերն անցկացնելով ծովափին:

 

A firefighter tries to extinguish a fire at a house during a forest fire at Kalamos village, north of Athens, on Sunday, Aug. 13, 2017. Fires breaking out across Greece have stretched firefighting capabilities to the limit, authorities say, voicing suspicions that at least some of the fires have been started deliberately. (AP Photo/Yorgos Karahalis)

Firefighters try to extinguish a fire at a house during a forest fire at Kalamos village, north of Athens, on Sunday, Aug. 13, 2017. Fires breaking out across Greece have stretched firefighting capabilities to the limit, authorities say, voicing suspicions that at least some of the fires have been started deliberately. (AP Photo/Yorgos Karahalis)