«Աերոֆլոտ»-ը հայտարարել է Մոսկվայից 20 չվերթի չեղարկման մասին

11:55 • 14.08.17

Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը հայտարարել է օգոստոսի 14-ին Մոսկվայից 20 չվերթի չեղարկման մասին՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների և, մասնավորապես, ամպրոպի հետ:

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, բացի այդ, հայտնի է դարձել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Վարշավա, Արխանգելսկ և Սիկտիվկար չվերթների հետաձգման մասին:

Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ չեղարկված չվերթների ուղևորները կկարողանան փոխել իրենց տոմսերն առանց հավելյալ վճարումների կամ ամբողջությամբ ետ ստանալ տոմսի արժեքը: 

Գրանցման համար օդանավակայան ժամանած քաղաքացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով՝ ավիաընկերության չափանիշներին և դաշնային ավիացիոն կանոններին համապատասխան: