Մոսկվացին հոգնել է քայլելուց և որոշել մեքենա առևանգել
Մոսկվայի բնակիչը, ով չափից շատ հոգնած է եղել քայլելու պատճառով, որոշել է առևանգել անծանոթ մարդու մեքենան, այս մասին գրում է «Вечерняя Москва» թերթը:
Hyundai ավտոմեքենայի տերը, որը Մոսկվայի Գոլովաչով փողոցի բնակիչ է, բողոք է ներկայացրել ոստիկանություն և հայտնել, որ երեկոյան իր տան բակում կանգնեցրել է ավտոմեքենան, իսկ առավոտյան հայտնաբերել, որ այն տեղում չէ:
Ահազանգի հետքերով գնացած ոստիկանները պարզել են, որ մեքենան առևանգել է Մոսկվայի 28-ամյա բնակիչ: Վերջինս պատմել է, որ նա այնքան հոգնած է եղել երկար քայլելու պատճառով, որ չի դիմացել և որոշել է տուն ուղևորվել այդտեղ գտնվող մեքենայով:
Ընդ որում՝ հոգնած մոսկվացու տունը, պարզվում է, բավականին մոտ է գտնվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։










