Պռոշյանում ծառի տակ նորածին երեխա է հայտնաբերվել. նրան տեղափոխել են Երևան
Նախօրեին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի հողամասերից մեկում նորածին երեխա է հայտնաբերվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի տեղ Էդգար Ջանոյանը՝ հայտնելով, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 9:20-ին:
«Ոստիկանությանը հայտնել են, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ նրան տեղափոխել են Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ նորածին երեխան տեղափոխվել է իրենց մոտ, այնուհետև Երևանի «Սուրբ աստվածամայր» ԲԿ:
Tert.am-ի հետ զրույցում «Սուրբ աստվածամայր» ԲԿ–ին հայտնեցին, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։










