Երևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի Աէրացիայի շրջանում օգոստոսի 13-ին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք քաղաքացի է դանակահարվել և տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ վիճաբանության վերաբերյալ հաղորդումը ոստիկանությունը ստացել է օգոստոսի 13-ին՝ ժամը 1:50-ին:
«Երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց կտրաժ-ծակած վերք ախտորոշմամբ»,-ասաց Ջանոյանը:
Հարցին, թե ինչ տարիքի քաղաքացիների մեջ է տեղի ունեցել վիճաբանություն, Ջանոյանն ասաց.«Քաղաքացիներից մեկը 1984-ին ծնված քաղաքացի է, մյուսները 1992 և 1999-ը»:










