Հռոմում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է կամրջին, 18 հոգի վիրավորվել է (լուսանկարներ)

09:55 • 14.08.17

Իտալիայի մայրաքաղաքում երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը բախվել է կամրջին: Այդ մասին հայտնում է Rai գործակալությունը:


Վարորդը ցանկացել է անցնել կամրջի տակով, որի բարձրությունը եղել է 2 մետր 40 սանտիմետր: Նա, սակայն, հաշվի չի առել, որ ավտոբուսի բարձրությունը 50 սանտիմետրով ավելի է կամրջից:


Միջադեպի հետևանքով վիրավորվել է 18 մարդ: Նրանցից երեքը ստացել են ծանր վնասվածքներ, այդ թվում՝ 10 տարեկան երեխա:


Ավտոբուսում եղել են Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ: Վարորդը չի տուժել, նրան ենթարկել են թմրանյութերի և ալկոհոլի առկայության առնչությամբ փորձաքննության:

 

 

Image result for Roma, le immagini del pullman turistico incastrato sotto un ponte

 

Il pullman schiantatosi sotto il cavalcavia della Roma-Lido