Չինական ֆունտբոլային ակումբն անհավանական միջոցի է դիմել հաջողությունն իր կողմը գրավելու համար
Չինաստանի բարձրագույն լիգայի ֆուտբոլային ակումբներից մեկը վերջերս ներկել է իր մարզադաշտն՝ ավանդական կապույտը վերափոխելով վառ ոսկեգույնի, որն, ըստ ակումբի, հաջողություն կբերի թիմին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, դա կարող անհավանական հնչել, սակայն ակումբի ղեկավարությանը դա չի հուզում, քանի որ այս հնարքն իսկապես աշխատում է: Գուանչժոու քաղաքի թիմն այս որոշումը կայացրել է անցյալ ամիս՝ երկարատև մռայլ մրցաշրջանից հետո, երբ թիմը 4 ամսում ընդամենը մեկ խաղում էր հաղթել:
Մարզադաշտն ու հարակից հարմարությունները ոսկեգույն ներկելու գաղափարն առավել անհեթեթ է հնչում, եթե հաշվի առնվի, որ մարզադաշտն անցյալ տարի է վերանորոգվել:
Բախտն իսկապես շրջվել է դեպի ոսկեգույն մարզադաշտը, քանի որ դրանից հետո թիմը հաղթել է իր վերջին 4 խաղում, որոնցից յուրաքանչյուրում առնվազն 4 գոլ է խփել:










