Երևանում 26-ամյա երիտասարդը տանից դուրս է եկել ու չի վերադարձել

15:17 • 15.08.17

 

Օգոստոսի 13-ին՝ ժամը 15.00-ին, ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասում գտնվող իր բնակարանից դուրս է եկել 1991 թվականին ծնված Արման Մարգարյանը և այլևս չի վերադարձել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ Արման Մարգարյանը «Փրկություն» ՀԿ-ի շահառու է: ՀԿ-ի փոխանցմամբ՝ տղան ունի չափավոր մտավոր հետամնացություն:

Երեխային տեսնելու դեպքում ՀԿ-ն խնդրում է արձագանքել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ 093 00-07-57, 077 07-30-00, 098 49-48-86: