Պորոշենկոյի և Լուկաշենկոյի հանդիպմանը ներխուժած Femen-ի ակտիվիստուհին հարցաքննության է եկել նիզակով (տեսանյութ)

18:22 • 15.08.17

Ուկրաինայի և Բելառուսի նախագահների հանդիպմանը ներուժած Femen-ի կիսամերկ ակտիվիստուհի Անջելինա Դիաշը հարցաքննության է եկել նախաբնիկ մարդու տարազով և նիզակով:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Femen շարժման կազմակերպիչ Աննա Գուցոլն այսպես է մեկնաբանել ակտիվիստուհու հանդերձանքը լրագրողների հետ զրուցելիս. «Դա «ուկրաինացի մարդակերներ» ցեղախմբի հանդերձանքն է, քանի որ Ուկրաինան, որտեղ մարդկանց դատում են խաղաղ ցույցերի համար, բարբարոսական երկիր է»:

Հիշեցնենք, որ Դիաշը փորձել է խափանել Պյոտր Պորոշենկոյի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ակտիվիստուհին փորձել է անցնել անվտանգության աշխատակիցների միջով՝ բացականչելով «Կեցցե Բելառուսը», սակայն նրան արագ դուրս են բերել սրահից: