Հարավային Ասիայի երկրներում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 160-ը (լուսանկարներ)
Հարավային Ասիայի երկրներում մոլեգնող մուսսոնային անձրևներն ավելի քան 160 մարդու մահվան պատճառ են դարձել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, եղանակային անոմալ պայմաններից տուժել են Նեպալը, Բանգլադեշն ու Հնդկաստանը:
Ամենից շատ զոհեր գրանցվել են Նեպալում, որտեղ 115 մարդ է մահացել, ևս 38-ը համարվում են անհետ կորած: Ընդհանուր առմամբ, տուժել է երկրի 75 շրջանից 26-ը:
Բանգլադեշի հյուսիսում տարերային աղետին զոհ է գնացել 27 մարդ: Կես միլիոնից ավելի հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից և այժմ գտնվում են փախստականների ճամբարներում:
Հնդկաստանի Բիհար նահանգում առնվազն 10 մարդ է զոհվել, Ասամում՝ 15:
Փրկարարներն ուղղաթիռներով փորձում են հասնել ջրով բաժանված բնակավայրերին հասնելու համար:















