Ռուսաստանը Ղազախստանին լիճ է «նվիրել»

17:41 • 15.08.17

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում գտնվող Սլադկոյե ոչ մեծ լիճը սահմանազատման աշխատանքների արդյունքում տրվել է Ղազախստանին:

Ինչպես նշում է ria.ru-ն, նախկինում լիճը մասամբ Ռուսաստանի տարածքում էր: Որսի շրջանում այն այցելում էին տեղի բնակիչները: Ի դեպ, տեղացիները շատ հանգիստ են վերաբերվել լիճը Ղազախստանին տալու նորությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս տեղանքում սահմանազատման աշխատանքներ առաջին անգամ են անցկացվել: