Սիրիայում ապստամբները կործանել են կառավարական ՄիԳ-21 կործանիչը
Հարավային Սիրիայում՝ Հորդանանի հետ սահմանի մոտակայքում կործանվել է սիրիական ռազմածովային ուժերի ՄիԳ-21 կործանիչը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ապստամբներին:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ օդաչուին առևանգել են գրոհայինները:
«Այն կործանվել է արևելյան Սվեյդայում: Բեկորներն ընկել են տարածքում, և մենք կարծում ենք, որ օդաչուն իջել է պարաշյուտով: Որոնումներ են իրականացվում նրան գտնելու ուղղությամբ»,- գործակալությանն ասել է «Օսուդ ալ Շարքիա» ապստամբ խմբի խոսնակ Սաադ ալ Հաջը:










