Զիմբաբվեի առաջին տիկինը 20-ամյա մոդելին լարով ծեծելու համար ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ
Զիմբաբվեի առաջին տիկին Գրեյս Մուգաբեն ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվելիս 20-ամյա մոդելին լարով ծեծելու համար, այս մասին հայտնում է BBC-ն:
Յոհանեսբուրգ քաղաքի էլիտար Սանդտոն թաղամասում գտնվող հյուրանոցում Զիմբաբվեի առաջին տիկինը ծեծի է ենթարկել մոդելին երկարացման լարով, 20-ամյա մոդելի մոտ հայտնաբերել են գլխի լուրջ վնասվածք և բռնության հետքեր ամբողջ մարմնին:
Գրեյս Մուգաբեն Հարավաֆրիկյան Հանրապետությունում էր գտնվում բուժման նպատակով: Քանի որ նրա այցը պաշտոնական չէր, նա չի կարողանա օգտնվել դիվանագիտական անձեռնմխելիությունից:










