Հետազոտողները բացատրել են, թե ինչու է «Գահերի խաղը» սերիալը վայելում միլիոնավոր մարդկանց սերը

11:28 • 16.08.17

Ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչու են ամբողջ աշխարհում «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուներն այդքան շատ սիրում այդ սերիալը, հայտնում է Science Alert պորտալը:


Նրանք անսովոր փորձ են իրականացրել: Սերիալի դիտման ժամանակ երկրպագուները կրել են Apple Watch ժամացույցներ, որոնք ֆիքսել են նրանց սրտի ռիթմը՝ պարզելու համար, թե որ տեսարաններն են նրանց ամենից շատ հուզում:


Պարզվել է, որ «Գահերի խաղի» պոպուլյարության գլխավոր պատճառը հերոսների միջև երկխոսություններն են:


Այդկերպ մասնագետները հերքել են այն կարծիքը, թե միլիոնավոր մարդկանց սերիալում գրավում են բռնության և էրոտիկայի տեսարանները: