ԱՄՆ-ում թողարկվել է Թրամփի «թվիթների» ծաղրանկարային հավաքածուն (լուսանկարներ)
ԱՄՆ-ում թողարկվել է նախագահ Դոնալդ Թրամփի «թվիթների» հավաքածուն, գիրքն իր ծաղրանկարներով զարդարել է ծաղրանկարիչ Շենոն Ուիլերը, այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցում ակտիվ է, քանի որ ցանկանում է ժողովրդին հասցնել իրական ու ճշգրիտ տեղեկատվություն, որն, ըստ Թրամփի, չեն մատուցում լրատվամիջոցները:
Sh*t My President Says: The Illustrated Tweets of Donald J. Trump («Նախագահական ամբողջ անհեթեթությունը. Դոնալդ Ջոն Թրամփի նկարազարդ թվիթները») անվանումով գրքում տեղ է գտել 140 ծաղրանկար, այն արդեն հասանելի է Amazon առցանց խանութում:
Էլեկտրոնային տարբերակով գրքի արժեքը 7,99 ԱՄՆ դոլար է, իսկ կոշտ կազմով գրքինը՝ 9,16 դոլար:
Գրքի անոտացիաներից մեկում գրված է, որ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն ուներ ռադիո, Ջոն Քենեդին՝ հեռուստաընկերություն, իսկ ահա Թրամփն այս դեպքում ունի «Twitter-ի իր սեփական հաշիվը»:
Գրքի կազմի վրա պատկերված է Թրամփը՝ տխուր երեխայի կերպարով, որը նստած է հսկա արարողակարգային աթոռի վրա: 










