Ֆրանսիական ազգային առաջնության հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով
Ֆրանսիայի ազգային առաջնության երրորդ մրցաշրջանի ֆուտբոլային հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ Բարսելոնայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին ասվում է Լիգա 1-ի պաշտոնական կայքում: Լռության րոպեով կմեկնարկեն նաև ֆրանսիական երկրորդ ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումները:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին երեկ իր ցավակցական խոսքն էր հղել ահաբեկչությունից տուժածներին ու իր աջակցությունը հայտնել: Ցավակցական հաղորդագրություն էր հրապարակվել նաև Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքում:










