«Թվին Փիքսի» դերասանը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով
Դերասան Ջերեմի Լինդհոլմը, որը նկարահանվել է «Թվին Փիքս» սերիալում, ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սպոքեն քաղաքի ոստիկանությունն ահազանգ է ստացել, որի համաձայն տղամարդը բեյսբոլի փայտով հարձակվել է կնոջ վրա: Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է 41-ամյա Լինդհոլմը լքում դեպքի վայրը:
Նշվում է, որ ավելի ուշ դերասանը ձերբակալվել է երկրորդ աստիճանի սպանության փորձի համար:
Դատական փաստաթղթերը վկայում են, որ Լինդհոլմը ոստկանությանը պատմել է իր ընկերուհու հետ վեճի մասին, որի հետ հանդիպում է հինգ տարի:
Կինը հոսպիտալացվել է, նրա վնասվածքները վտանգ չեն ներկայացնում կյանքի համար:










