Մոսկվայում ՃՏՊ-ից տուժած կինը հիվանդանոցում ընկել է պատգարակից, կոմայի մեջ ընկել և մահացել (տեսանյութ)
Կինը, որին ավտոմեքենա է վրաերթի ենթարկել, հիվանդանոցում ընկել է պատգարակից, կոմայի մեջ ընկել և ամիսներ անց մահացել: Այս մասին հայտնում է REN TV-ն՝ չպարզաբանելով՝ որտեղ է տեղի ունեցել միջադեպը: Lenta.ru-ի ենթադրմամբ՝ խոսքը Մոսկվայի մարզի մասին է:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորի եղբոր խոսքով՝ վթարից և բուժհաստատությունում միջադեպից հետո կնոջ գլխին մեծ հեմատոմա է գոյացել: Այնուհետև կինը կորցրել է գիտակցությունը և կոմայի մեջ ընկել: Երեք ամիս անց նա մահացել է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանգուցյալի բարեկամները քաղաքացիական հայց են ներկայացրել վարորդի հանդեպ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 9 միլիոն ռուբլի:










