Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է սիրիական Աքերբաթում ԻՊ-ի դիրքերի խոցման տեսագրությունը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Youtube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ռուսական օդատիեզերական ուժերը ոչնչացնում Սիրիայի Համա նահանգի Աքերբաթ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ոչնչացվում ԻՊ զինյալներին պատկանող մեկ տանկ, երկու բեռնատար մեքենա և «ջիհադ - մոբիլ»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական ուժերն ավարտում են Աքերբաթ քաղաքում ԻՊ-ի զինյալների շրջափակումը, իսկ ահաբեկիչները փորձում են հեռանալ դեպի Դեր Զոր:










