Մենք ահաբեկիչներ չենք. մուսուլմանները Բարսելոնայում բողոքի ցույց են կազմակերպել ահաբեկչության դեմ

22:47 • 19.08.17

Բարսելոնայում բնակվող մուսուլմանները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ ահաբեկչության:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, այս որոշումը մուսուլմանները կայացրել են օգոստոսի 17-ի ահաբեկչական հարձակումից հետո: Բողոքի ակցիային մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել: 

Ցուցարարներն անցել են Լա Ռամբլա փողոցով՝ «Մենք մուսուլմաններ ենք, ոչ թե ահաբեկիչներ» գրությամբ պաստառներով:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, տեղի էր ունեցել նույն փողոցում, որտեղ մշտապես բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում: