Դպրոցներում աշակերտների միանման համազգեստ հագնելու ցանկությունը խանգարում է առևտրականներին (տեսանյութ)

16:13 • 19.08.17

Դպրոցներում միանման համազգեստ հագնելու ցանկությունը խանգարում է առևտրականներին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց «Հրազդան» տոնավաճառում առևտրով զբաղվող Նոնա Մարգարյանը: Նրա խոսքով՝ այսօր անհատ ձեռներեցները երկար են մտածում դպրոցական համազգեստ բերելիս:

«Քանի որ դպրոցներում գումար են հավաքում ու զակազ են տալիս, դրա համար մենք շահագրգռված չենք դպրոցականի շորեր բերելու հարցում: Տատանվում ենք՝ բերե՞նք, թե՞ չէ: Օրինակ՝ ինձ մոտ մարդիկ կարող են մոտ 15 հազար դրամով երեխայի համար շապիկ, յուպկա ու կոշիկ գնել»,- ասաց նա:

Մարգարյանը նախկինում առևտրով է զբաղվել Ֆիրդուս տոնավաճառում և այսօր դեռևս շատ հաճախորդներ չունի: Նա կարծում է, որ խնդիրը ժամանակավոր է և արագ կկարգավորվի: Առևտրականներից Սպարտակ Սահակյանն էլ, թեպետ առևտրից գոհ չէ, միևնույն է, շեշտում է՝ իր մշտական հաճախորդները շարունակում են գալ:

«Այստեղ արդեն մի 10 օր է, ինչ  կանգնում եմ: Որ ասեմ շատ լավ է առևտուրը, դեռ ոչ, բայց օր- օրի զգում ենք, որ մարդիկ մտնում են, հեռանկար կա: Կարծում եմ՝ առևտուր կլինի, քանի որ առաջին օրվա եկածի համեմատ այսօր ավելի լավ է: Մենք մատչելի գներ ենք դրել, որ կարողանանք աշխատենք»,- հավելեց Սպարտակ Սահակյանը:


Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՀեղինակԱնի Օհանյան