Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. դիմակավորված անձինք դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու զարդերը. Shamshyan.com

10:46 • 19.08.17

 

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գորգիկյանի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետև բռնի ուժով Հ. Գորգիկյանին մտցրել են տուն և դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից ճիվաղները հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 ԱՆ դոլարը և ոսկյա ու արծաթյա զարդեր։ 

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com—ը, տեղում աշխատել են նաև Ոստիկանության կինոլոգները։

Փաստի առթիվ քննիչ Գաբրիելյանի որոշմամբ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։