Ալավերդիում 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարից տուժածներից մեկին տեղափախում են Երևան. ևս 2-ի տեղափոխման համար ռեանոմոբիլ է պատվիրվել

17:41 • 19.08.17

19:38

 

ՀՀ ԱԻՆ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ արդեն պարզվել է  Լոռիում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների և վիրավորների ինքնությունը։

 

Ավտովթարի պատճառով «Opel Astra» ավտոմեքենայի ուղևորներ  Գ. (ծնված 1959 թ.) և Ս. (ծնված 2008 թ.) Վ.-ները տեղում զոհվել են, Ս. Ս.-ը (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Գ.-ը (ծնված 1987 թ.), Է. (ծնված 1982 թ.) և Է. (ծնված 2013 թ.) Վ.-ները և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Մ.-ը (ծնված 1994 թ.), Ա. (ծնված 2014 թ.) և Մ. (ծնված 1987 թ.) Վ.-ները հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Մ. Վ.-ի, Հ. Գ.-ի և Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Է. Վ.-ի և Ա. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Է. Վ.-ը Ալավերդու ԲԿ-ից հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

 

17:38

Լոռիում այսօր տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժած 7 անձանցից մեկին Ալավերդու բժշկական կենտրոնից տեղափոխում են Երևան: Tert.am-ին այս մասին ասացին Ալավերդու ԲԿ ընդունարանից:

Մնացած տուժածներն ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանց տրվում է բժշկական օգնություն, նրանցից մի քանիսը, ըստ ԲԿ աշխատակցի, ծանր վիճակում են:

ԲԿ-ից ասացին նաև, որ տուժածներից մեկին վիրահատելու են, իսկ երկուսի համար ռեանոմոբիլ է պատվիրվել, որպեսզի տեղափոխեն Երևան:

Ինչպես տեղեկացրեցին ԲԿ ընդունարանից, վիրավորների ինքնությունը ճշտել առայժմ չի հաջողվել:


15:17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդիում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:

Tert.am-ի հետ զրույցում Ալավերդու բժշկական կենտրոնի ընդունարանից ասացին, որ 7 վիրավորներին էլ տեղափոխել են իրենց կենտրոն:

Բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ վիրավորների վիճակը ծանր է և հրաժարվեցին այս պահի դրությամբ հավելյալ որևէ տեղեկատվություն հայտնել:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: