Թուրքիայում հանգստանալիս հիվանդացած ՌԴ քաղաքացուն տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ

21:50 • 19.08.17

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ օդանավն Անթալիայից Սանկտ Պետերբուրգ է տեղափոխել Թուրքիայում հանգստանալիս հիվանդացած ՌԴ քաղաքացուն: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության կայքին:

«Հիվանդն անհապաղ բարձրակարգ բուժօգնության կարիք ունի», -ասվում է ՌԴ ԱԻՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Պետերբուրգում տղամարդը բուժում կստանա Ա. Մ. Նիկոֆորովի անվան Արտակարգ և ռադիացիոն բժշկության համառուսաստանյան կենտրոնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 800 ռուս զբոսաշրջիկ թունավորվել է Թուրքիայում հանգստանալիս: