Սիդնեյում մեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի այցելուների խմբի մեջ

12:59 • 19.08.17

Սիդնեյում մեքենան մխրճվել է Chatswood Mall առևտրի կենտրոնի այցելուների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է ABC Australia-ն՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել կենտրոնի ելքի մոտ։


Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես դժբախտ պատահար։


Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում տուժածներին, հինգին պատրաստվում են հոսպիտալացնել։ Տուժածների թվում նաև փոքր երեխա կա։


Ըստ The Sydney Morning Herald-ի՝ վարորդը ցուցմունք է տալիս ոստիկանությունում։