Չիլիում անհայտ անձինք 18 բեռնատար մեքենա են այրել

23:25 • 19.08.17

Չիլիի հարավում գտնվող Տեմուկո քաղաքի կայանատեղիներից մեկում 18 բեռնատար մեքենա է այրվում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանությունների հաղորդագրությունը:

Իշխանությունների տվյալներով՝ միջադեպը կանխամտածված է եղել, իսկ հավաքված ապացույցները վկայում են, որ կատարվածն առնչություն ունի հնդկացի մապուչեներից կազմավորված Weichan Auka Mapu խմբավորման հետ:

Ավելի վաղ վերոնշյալ խմբովորումը ստանձնել էր Չիլիում տեղի ունեցած այլ հրդեհումների պատասխանատվությունը: