Հնդկաստանում շարունակվող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը (լուսանկարներ)

20:07 • 19.08.17

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի:

Ինչպես հաղորդում է NDTV.com-ը, 10 մլն մարդ է հայտնվել մի քանի օր շարունակվող հորդառատ մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղի գոտում:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ աղետի գոտում գտնվողներին օգնության է մեկնել բանակային ստորաբաժանումը: Զինվորականները ժամանակավոր բնակության կացարաններ են ստեղծում տուժած շրջանների բնակիչների համար:

Մուսոնային անձրևները ջրի մակարդակի կտրուկ բարձրացման են հանգեցրել մի շարք նահանգներում: Ամենից շատ տուժել են Բիհար, Ասամ, Արևմտյան Բենգալիա նահանգները: