Հնդկաստանում գնացքը դուրս է եկել գծերից. կան զոհեր և տուժածներ

21:26 • 19.08.17

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Մուզաֆարնագար քաղաքում գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, գնացքը շարժվել է Պուրի-Հարիդվար-Կալինգա երթուղով: Վերջին տվյալներով՝ շուրջ 150 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն: