Բարսելոնայում որոնում են ահաբեկչության ժամանակ անհետացած 7-ամյա ավստրալացուն (լուսանկարներ)

10:51 • 19.08.17

Օգոստոսի 17-ին Բարսելոնայի Լաս Ռամբլաս մարդաշատ փողոցում կատարված ահաբեկչության հետևանքով ստեղծված քաոսում անհետացել է Ավստրալիայի 7-ամյա բնակիչ Ջուլիան Կադմանը: Հայտնի է, որ դպրոցականը մոր՝ Ջոմ Կադմանի հետ է եղել այն պահին, երբ Fiat միկրոավտոբուսը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ՝ դառնալով 13 մարդու մահվան պատճառ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, դիմելով ավստրալացիներին, խնդրել է աղոթել տղայի համար, որպեսզի նա հնարավորինս շուտ հայտնաբերվի ու միավորվի ընտանիքի հետ:

Հայտնի է, որ տղայի մայրը հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է ու այժմ կոմայի մեջ է: Ջոմ Կադմանին հիվանդանոց են տեղափոխել, իսկ տղան անհետացել է: Այժմ փոքրիկի ազգականներն ու ծանոթները սոցկայքերում ակտիվ շրջանառում են նրա լուսանկարն ու խնդրում օգտատերերին օգնել գտնել Ջուլիանին:

Մինչդեռ տղայի հայրը, որն աշխատանքի պատճառով Սիդնեյում էր մնացել, ուղևորվում է Իսպանիա, որպեսզի գտնի որդուն:

Պարբերականը հավելում է, որ Բարսելոնայում կատարված ահաբեկչությունից զոհվել ու տուժել է ավելի քան 18 երկրի քաղաքացի:

 

Այս լուսանկարն արվել է ահաբեկչությունից ժամեր առաջ

Julian is believed to have been wearing a white collared shirt, aviator sunglasses and a printed cap when he was last seen

Family and friends are sharing increasingly desperate pleas for information on the location of Julian Cadman, 7, who is missing in Barcelona following a terror attack which killed 14

The youngster became separated from his mother during the attack. She is now in a serious condition in a Barcelona hospital, suffering facial and spinal injuries and reportedly in a coma

Julian's father Andrew is flying from Sydney to Spain to try and find his son