Դանակով զինված տղամարդը Սուրգուտում 8 անցորդի է վիրավորել (տեսանյութ)

13:43 • 19.08.17

Սուրգուտում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով ութ մարդ է վիրավորվել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ քննչական կոմիտեի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի քննչական վարչության կայքում, գրում է lenta.ru-ն:


«Դանակով զինված անհայտ տղամարդը, քայլելով քաղաքի կենտրոնական փողոցներով, հարձակում է գործել անցորդների վրա՝ 8 քաղաքացու հասցնելով դանակի հարվածներ: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով»,- նշված է վարչության հայտարարությունում:


Դեպքի վայր ժամանած իրավապահները ոչնչացրել են հարձակվողին: Տեղի ունեցածի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:


Կայքը, վկայակոչելով Mash թելեգրամ-էջին, նշում է, որ չնայած նրան, որ հանցագործը դանակով հարվածել է որովայնի կամ պարանոցի շրջանում, ծանր վնասվածք է ստացել մեկ մարդ: Որոշ տվյալներով՝ հարձակվողները երկուսն էին, մեկը մնում է ազատության մեջ: