Հարավային Կորեայի նավաշինական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, կա 4 զոհ
Հարավային Կորեայում հզոր պայթյուն է որոտացել նավաշինական գործարանում, մահացել է 4 մարդ, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում գտնվող Չհանվոն քաղաքում:
Պայթյունի պատճառները դեռևս ճշտվում են: Այն տեղի է ունեցել STX Offshore & Shipbuilding կողմից կառուցվող հեղուկանավի վրա: Տուժածների քանակի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Հայտնի է նաև, որ կառուցվող հեղուկանավը պետք է հոկտեմբերին փոխանցվեր Հունաստանին:










