Սաուդյան Արաբիայում հրդեհ է բռնկվել հաջի համար Մեքքա ժամանած զբոսաշրջիկների հյուրանոցում

14:54 • 21.08.17

Սաուդյան Արաբիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում գտնվել են մահմեդականների համար սրբազան ուխտի առթիվ Մեքքա ժամանած թուրք և եմենցի զբոսաշրջիկներ, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Մեքքայի Ալ Ազիզիյահ թաղամասում գտնվող հյուրանոցից տարհանվել է 600 մարդ: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ անհայտ են մնում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշենք, որ ըստ մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի, յուրաքանչյուր հավատացյալ մահմեդական պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի մահմեդականների համար սրբազան համարվող Մեքքա քաղաքը: Ուխտագնացություններն իրականացվում են իսլամական հատուկ օրացույցի նշած ժամանակահատվածում: Այս տարի ուխտագնացության շրջանն օգոստոսի վերջին է: