Լիբանանի հետախուզությունն ահաբեկչություն է կանխել Ավստրալիայից ԱՄԷ թռչող ինքնաթիռում

16:29 • 21.08.17

Լիբանանի հետախուզությունն ահաբեկչություն է կանխել Ավստրալիայից Արաբական Միացյալ Էմիրություններ թռչող ինքնաթիռում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Լիբանանի ներքին անվտանգության ուժերի հետախուզության բաժինը վերջերս կարողացել է պայթյուն կանխել ԱՄԷ-ի ավիաուղիների ինքնաթիռում, որն Ավստրալիայից Աբու Դաբի չվերթ էր իրականացնում»,- հայտնել է նախարարը՝ չհստակեցնելով պլանավորված ահաբեկչության ամսաթիվը:


Նա հավելել է, որ ահաբեկչությունը պատրաստում էր Թարիկ Հայաթ անունով լիբանանցի ահաբեկիչը՝ ևս չորս գրոհայինի հետ միասին: Նրա ճակատագրի մասին Մաշնուկը չի հայտնել: