Մարսելում ավտոմեքենան բախվել է ավտոբուսի կանգառներին, կա զոհ (լուսանկարներ)
Մարսելում ավտոմեքենան բախվել է քաղաքի տարբեր հատվածներում գտնվող երկու ավտոբուսի կանգառի, զոհվել է առնվազն մեկ մարդ, մեկ մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանությունը խորհուրդ է տվել հանրությանը խուսափել Հին նավահանգստի տարածքից, որտեղ ձերբակալվել է 35-ամյա վարորդը:
«Այս պահին մենք տեղեկություն չունենք այս անձի շարժառիթների մասին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը գործակալությանը:
Վարորդը նախ տեղի ժամանակով առավոտյանը ժամը 8:15-ին քաղաքի հյուսիսային աղքատ հատվածում՝ 13-րդ թաղամասում, բախվել է ավտոբուսի կանգառի, այնուհետ մեկ ժամ անց 11-րդ թաղամասում՝ մի քանի կիլոմետր հարավ, բախվել երկրորդ կանգառին։













