Դոնի Ռոստովում 25 տուն է այրվում (լուսանկարներ)
Դոնի Ռոստովում բռնկված հրդեհի գոտում այրվում է մոտ 25 տուն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շրջանի ՌԴ ԱԻՆ-ի վարչության ղեկավարի տեղակալ Եվգենի Կոնդրածյովին:
«Վեց թաղամասում անջատվել է գազը և էներգամատակարարումը, հրդեհի գոտում աշխատում է 437 մարդ, տեխնիկայի 212 միավոր: Հրդեհի գոտում գտնվում է մոտ 25 տուն, տարհանվել է մոտ 560 մարդ»,- ասել է նա:
Հրդեհի տարածումը կանգնեցնել դեռ չի հաջողվել, հրդեհի տարածքը գերազանցում է 6 հազար քառակուսի մետրը:
Հրդեհը սկսվել է Նիժեգորոդսկի փողոցի բնակելի տներից մեկում, ինչից հետո տարածվել է հարևան տների վրա:


















