ԱՄՆ-ի լեռնային նահանգները դիմավորել են «Մեծ արեգակնային խավարումը»

23:50 • 21.08.17

ԱՄՆ-ի լեռնային նահանգները՝ Վայոմինգը և Այդահոն, դիմավորել են «Մեծ արեգակնային խավարումը». հազվադեպ բնական երևույթը հեռարձակում են տեղական լրատվամիջոցները և ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն):

Հայտնի է, որ 14 ամերիկյան նահանգով անցնող արեգակնային խավարումը, որն արևմտյան ափից կհասնի արևելյան ափ, առաջինը դիմավորել է Օրեգոն նահանգը:

«Աստված իմ, սա անհավանական է», - արձագանքում են Վայոմինգի Գլենդո պարկի բարձրադիր հատվածում գտնվող մարդիկ: Հարթակի մոտ, որտեղից հեռարձակում է իրականացնում Washington Post-ը, գտնվում են մի քանի տասնյակ ձիեր: Ականատեսների խոսքով՝ խավարման սկզբից կենդանիները սկսել են անհանգստանալ, մոտենալ իրար և շարժվել շրջանով:

Նշվում է, որ հաջորդն ամբողջական արեգակնային խավարումը կտեսնեն Նեբրասկա, Կանզաս և Այովա նահանգների բնակիչները:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, NASA TV կայքի աշխատանքը, որում Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը հեռարձակում է ԱՄՆ-ում ամբողջական արեգակնային խավարումը, խափանվել է այցելուների մեծ քանակի պատճառով: