ԱՄՆ-ում գնացքների բախման հետևանքով տուժել է 33 մարդ
12:24 • 22.08.17
Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի մոտ՝ Ափփեր Դարբի շրջանում, արագընթաց գնացքը բախվել է երկաթուղային կայարանում կանգնած գնացքին, գրում է Time պարբերականը:
Բախման հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից:
Վթարի պատճառով տուժել է 33 մարդ, նրանցից 4-ը ստացել են լուրջ վնասվածքներ:
Վթարի պատճառները պարզվում են:
Placeholder










