ԻՊ-ի օրերը հաշված են. Պենտագոնի ղեկավար

13:42 • 22.08.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օրերը հաշված են: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, հայտնում է Associated Press-ը:


«Ինչպես տեսնում եք, ԻՊ-ը հայտնվել է հակառակորդ երկու ուժերի միջև: Այնպես որ, ԻՊ-ի օրերը միանշանակ հաշված են, սակայն նրա վերջը դեռ չի եկել և չի գա մոտ ժամանակներս»,- ասել է Պենտագոնի ղեկավարը Բաղդադ կատարած չհայտարարված այցի ընթացքում:


Մեթիսի խոսքով՝ այժմ գրոհայիններն իրենց «վերջին սահմանին» են գտնվում: Նա նաև կարծում է, որ բարձրագույն ռազմական ղեկավարությունը պետք է «լուռ անի իր աշխատանքը»՝ խուսափելով պայքարի հնարավոր ելքի վերաբերյալ կանխատեսումներից:


«Իմաստ չկա կանխատեսել այն, ինչն իր էությամբ անկանխատեսելի է»,- հայտարարել է նա: