Իտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնական
Իտալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էմպոլին» պայմանագիր է կնքել շան հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մաուի անունով շունը պաշտոնապես դարձել է «Էմպոլիի» թալիսմանը՝ պայմանագրի ստորագրման արարողակարգն անցնելով ճիշտ այնպես, ինչպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները։ Մաուիի վզին կապել են ակումբային շարֆը, ինչպես նաև կազմակերպվել է հատուկ ֆոտոշարք։
Նշվում է, որ կնքված համաձայնագրով ամրագրվել է Մաուիի կարգավիճակը․ այսուհետ նա կմասնակցի ակումբային միջոցառումներին, ներկա կգտնվի տրիբունաներում և կհայտնվի մեդիա հարթակներում՝ ստանձնելով «Էմպոլիի» կենդանի խորհրդանիշի դերը։
Հավելենք, որ «Էմպոլին» ներկայումս ընթանում է իտալական Սերիա B-ի դուրս մնալու գոտում՝ առաջնության անցկացրած 11 հանդիպումներից հետո վաստակելով 9 միավոր։










