Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան

13:28 • 19.11.26

Տևական ժամանակ է՝ Եռաբլուրը դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով լրագրողին և ընդդիմությանը:

«Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես: Դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Ձեզ համար Եռաբլուրն ընդամենը մանրադրամ է՝ ձեր հանրային քաղաքականության մեջ օգտագործելու համար: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը: Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ, դուք եղկելի եք:

Բոլոր ճողոպրածներին, ովքեր ինձ կմեղադրեն հող հանձնելու մեջ, ես իրենց կասեմ՝ ինչո՞ւ չեք զոհվել, ու ճիշտ կանեմ, ու ասում եմ բոլոր փախածներին, որովհետև մեծ-մեծ խոսողների 90%-ը փախածներ են, այն 10%-ն էլ՝ տղերքի թիկունքում թաքնվածները»-նշել է Նիկոլ Փաշինյանը: